«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արցախի գանձերը. Գրատպությունը Արցախում

Արցախի գանձերը. Գրատպությունը Արցախում
17.10.2020 | 11:53

Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր:

Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։ 1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։ Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։ Մասնագետները նշում են 1828-1837 թթ. Շուշիի հրատարակությունների լեզվի հղկվածության ու մատչելիության մասին։ 19-րդ դարում, ընդհանուր առմամբ, 139 գիրք է տպագրվել Շուշիի 8 տպարանում, ինչը վկայում է Շուշիի մշակութային, հոգևոր կյանքի բարձր մակարդակի մասին: Այս գրքերն այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրների գրադարաններում ու գրացանկերում: Սա ևս մեկ անուրանալի փաստ է, որ Շուշին և Արցախն, ընդհանրապես, տարբեր երկրների կողմից ընդունվել և մշակութային առումով ճանաչվել է որպես հայ ժողովրդի, հայ մշակույթի, հայ ինքնության կարևորագույն կենտրոն: Շուշիի տպարաններում տպագրվել են նաև պարբերականներ։

Մինչև 1920 թ. Շուշիում լույս է տեսել 22 անուն լրագիր ու հանդես, որից 2 անունը՝ ռուսերեն «Шушинский листок» ( 1911 թ.), «Шушинская жизнь» (1913-1914 թթ.)։ Շուշիի մամուլի առաջին անունը 1874 թ. «Հայկական աշխարհ» հանդեսն է։ Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ» (1881 թ.), «Գործ» (1882-1984 թթ.), «Ծիածան» (1886 թ.), «Աշակերտական թերթ» (1896-1897 թթ.), «Ազգագրական հանդես» (1896-1916 թթ.), «Կռունկ» (1898-1900 թթ.) «Ղարաբաղ» (1911-1912 թթ.), «Աշակերտ» (1913 թ.), «Միություն», «Միրաժ» (երկուսն էլ՝ 1913-1917 թթ.), «Ղարաբաղի ձայն» (1915 թ.), «Փայլակ», «Պայքար» (երկուսն էլ՝ 1915 – 1917 թթ.), «Նեցուկ», «Սրինգ», «Եռանդ» (երեքն էլ՝ 1917 թ.), «Ապառաժ» (1917 – 1919 թթ.), «Արցախ» (1919 թ.), «Գյուղացիական կոմունա» (1920 թ.) պարբերականները։

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ